Մայրաքաղաքային ընտրությունների քարոզարշավը հատում է առաջին տասնօրյակը: Մրցակից ուժերի կողմից ընտրական օրենսդրության անգործության կամ լուրջ խախտման որևէ դեպք առայժմ չի արձանագրվել:
Մրցակցային քաղաքական միջավայրն ակնհայտ է. ընտրություններին մասնակցում են առաջատար բոլոր քաղաքական ուժերը, ինչն ինքնին բնական է, ի հակադրություն անցած նախագահական ընտրությունների, երբ խորհրդարանական երեք քաղաքական ուժեր չմասնակցեցին կարևորագույն քաղաքական գործընթացին:
Առկա են բոլոր հիմքերը, որպեսզի մայրաքաղաքային ընտրություններն արձանագրեն քայլ առաջ` ուժեղացնելով հայաստանյան ժողովրդավարության համարումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության ընկալման մեջ` պնդելով ընտրական ժողովրդավարության կայացման անշրջելիությունը: